Շոու-բիզնես

Հակոբի պահանջները և Արմենի գնահատականը. տղաների նոր տեսահոլովակի հետաքրքիր դրվագները

Հակոբ Հակոբյան և Արմեն Հովհաննիսյան դուետը նոյեմբերի 1-ին լսարանին կհանձնի իր նոր երգն ու տեսահոլովակը: Հայրենասիրական, մարտական ոգով երգը հետաքրքիր նախապատմություն ունի, որի մանրամասները տղաները պատմել են Tert.am Life-ին և լուսանկարներ տրամադրել նկարահանման հրապարակից:

Hakob

«Հով արեք» երգի երաժշտության և բառերի հեղինակը Քնար Մակարյանն է, գործիքավորումն արել է Գարիկ Առաքելյանը: Աշխույժ ռիթմերով, ազգագրական երգը Արմենի խոսքով, իրենց առաջարկել է հենց հեղինակը: «Մոտ մեկուկես տարի է՝ երգը մեզ մոտ էր: Հեղինակը մեզ համացանցով էր ուղարկել այն և նշել, որ շատ կցանականար կատարենք: Մենք հավանեցինք երգը, բայց երբ որոշեցինք աշխատել դրա ուղղությամբ, հեղինակին կորցրեցինք` նա չէր արձագանքում մեր նամակներին:

Մեր ծրագրերում ուրիշ աշխատանքներ էլ կային, բայց Գարիկն այս երգի համար այնքան ճիշտ գործիքավորում էր արել, որ անհնար էր այն չկատարել, տեսահոլովակ չնկարահանել: Որոշեցինք, որ մեզ համար տարվա եզրափակումը կլինի այս երգով: Հեղինակը վերջերս արձագանքեց, գտանք իրեն: Նա շատ էր ուրախացել, ասում է` չէր էլ պատկերացնում, որ մենք այս երգը տեսահոլովակով կներկայացնենք: Մենք ևս շատ ուրախացանք, քանի որ մեր երգացանակում այն շատ կարևոր տեղ է զբաղեցնում»,-ասաց Արմենը:

Շարունակությունը՝ Tert.am Life

Կիսվել նյութով