ԱշխարհՔաղաքականություն

Կրեմլում քիչ առաջ ավարտվեց Փաշինյան-Պուտին հանդիպումը

Կրեմլում քիչ առաջ ավարտվեց Փաշինյան-Պուտին հանդիպումը

Սա Փաշինյան-Պուտին երրորդ հանդիպումն է։ Առաջինը տեղի էր ունեցել մայիսին՝ Սոչիում, երկրորդը՝ հունիսին՝ Մոսկվայում՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության խաղերի բացման արարողության շրջանակում։

Ռուսաստանի եւ Հայաստանի միջև հարաբերությունները առաջընթաց կերպով զարգանում են բոլոր ուղղություններով:

Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ:

Այս մասին ՀՀ վարչապետը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:

«Հենց նոր ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հանդիպումը: Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ»։

Կիսվել նյութով