ՄամուլՔաղաքականություն

Կոստանյանի հասցրած անդառնալի հարվածը ՀՀԿ-ին որևէ բացատրություն չի գտնում իր ընկերների շրջանում

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի անվերապահ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին շատ ՀՀԿ-ականների շոկի մեջ է գցել: Շատերից կարելի էր սպասել նման կտրուկ ճամբարափոխություն, սակայն ոչ իրեն խիստ սկզբունքային դիրքավորած Կոստանյանից:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Կոստանյանը մեկնելու է արտերկիր մասնավոր ընկերությունում բարձր վարձատրվող աշխատանքի։ Այդ է պատճառը, որ չունենալով որևէ իշխանական աշխատանքի ակնկալիք Հայաստանում, Կոստանյանի հասցրած անդառնալի հարվածը Հանրապետական կուսակցությանը որևէ բացատրություն չի գտնում իր ընկերների շրջանում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվել նյութով