Մամուլ

«Կներեք՝ Դու Ձեր գրածը գոնե մեկ անգամ բարձրաձայն ընթերցել ե՞ք». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ.

«Հարգելի խորհրդարան, հարգելի կառավարություն, սիրելի հայրենակիցներ, այսօր ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի կառավարության գործունեության ծրագիրը, կրկնում եմ` քննարկման առարկան կառավարության ծրագիրն է, այլ ոչ թե նախկին իշխանությունների քաղաքական գնահատականը: Հստակեցնենք. սա ՀՀ կառավարության, այլ ոչ թե ժամանակավոր կառավարության ծրագիր է: Դուք ՀՀ կառավարությունն եք` սահմանադրական բոլոր լիազորություններով:

Ափսոսանքով պետք է նշեմ, որ կառավարության ներկայացրած փաստաթղթում առկա որոշակի հռետորաբանությունը ոչ թե գործադիր իշխանության, այլ հեղկոմների ծրագրային տարրեր է պարունակում: Կառավարությունը փորձում է տարիների իրականացրած աշխատանքի հիման վրա զարգացում ապահովել, իսկ հեղկոմները մերժում են սերունդերի ստեղծածը: Ուզում եմ հուսալ, որ դուք կլինեք կառավարություն, բայց ոչ  հեղկոմ: Սա է պահանջում Հայաստանի ու մեր ժողովրդի շահը:

Հարգելի կառավարություն իմ գնահատականները լինելու են բացառապես քաղաքական և խնդրում եմ չփնտրել այստեղ անձնական որևէ վերաբերմունք: Իսկ այժմ խոսեմ ըստ էության ներկայացված փաստաթղթի շուրջ:

Հարգելի գործընկերներ, ներկայացված փաստաթղթում առկա են նպատակներ, երազանքներ, ցանկություններ, բայց ոչ քաղաքական ծանրակշիռ ծրագիր: Սա նպատակների և երազանքների հուշագիր է, որտեղ չկա նպատակների իրագործման գործիքակազմ, կոնկրետ քայլերի հաջորդականություն, չկան ժամկետներ և ակնկալվող արդյունքների ցուցանիշներ, ըստ այդմ նաև քաղաքական պատասխանատվություն:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կիսվել նյութով