Մամուլ

Կենցաղային իրերից մինչև մանկական դհոլ․ քաղաքը կորել է աղբի ու գարշահոտության մեջ

Քաղաքացիներն ահազանգում և իրենց դժգոհությունն են հայտնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղակայված աղբարկղերի մեջ, վրան և կողքերը բրգի տեսք ստացած աղբի կույտերից։

Անտանելի հոտի հետ մեկտեղ բնակիչներին անհանգստացնում է նաև աղբի պատճառով այդ հատվածներում թափառող կենդանիների (կատուներ, շներ) առկայությունը, որոնց պատճառով մարդիկ վախենում են մոտենալ աղբարկղերին և աղբը նետել աղբարկղի մեջ (եթե, իհարկե աղբարկղում տեղ լինի)։

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչական իրավախախտումների մասին օրենքում նոր փոփոխություններ են կատարվել, ըստ որի չսահմանված վայրում աղբ թափելու համար քաղաքացին կտուգանվի, մասնավ որապես կենցաղային իրերը, գույքերը, շինարարական աղբը, որոնք համայնքի ղեկավարի սահմանած երթուղով չտեղափոխելու կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 30-50 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձիք՝ 50-80 հազար դրամի չափով:

Մինչդեռ ներքևում տեղադրված լուսանկարներում հստակ երևում է, որ աղբարկղերի շուրջը լի է կենցաղային իրերով, շինարարական աղբով, նույնիսկ մանկական դհոլով։ Եվ այս ամենն այնպիսի վայրերում, որտեղ մանկական խաղահրապարակ է, բնակելի թաղամաս է, իսկ մենք զարմանում ենք, թե ինչու՞ զբոսաշրջությունը զարգացած չէ մեր երկրում։ Գան ի՞նչը տեսնեն, սա՞․․․

axb 1

Օրենքն ընդունվեց, ինչը քաղաքացիների մեծամասնության դրական գնահատանքին արժանացավ: Մնում է այն գործի․․․

 

Կիսվել նյութով