Աշխարհ

Կեմերովոյի հրդեհից տուժածների թիվը հասել է 79-ի

Մարտի 25-ին Կեմերովոյի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհից տուժել է 79 մարդ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրը։

«Այսօրվա դրությամբ հիվանդանոցում կա 12 մարդ: Ամբուլատոր բուժում է նշանակվել 67 տուժածի»,- հավելել է զրուցակիցը:

Հիշեցնենք, որ «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են: Առայժմ  ճանաչվել են զոհվածներից 27-ի մարմինները:

Աղբյուր` Panorama.am

Կիսվել նյութով