Ժամանց

Կառլենչի՛կ, հայաթ չիշշշշշնես, մինչև հասնեմ, ասում եմ հացավորվի, հայերենդ էլ կանես, գալու եմ ստուգեմ

Կառլենչի՛կ, հայաթ չիշշշշշնես, մինչև հասնեմ, ասում եմ հացավորվի, հայերենդ էլ կանես, գալու եմ ստուգեմ։

Մերի Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը՝

Կողքս առոք-փառոք նստած 40-ին մոտ մի կին ուշադրությունս նախ գրավեց եղունգների եռագույն լաքով, մտքումս «Կարմիր-կապույտ-ծիրանագույն»-ն էի երգում ակամա, երբ հեռախոսը զանգեց, իմ չէ, նրա՛ հեռախոսը։

Հիմա էլ ուշադրությունս տարավ որպես զանգ ընտրված երաժշտությունը՝ հիմնը հայոց։ Մտածում եմ «ալո»-ի կամ «այո»-ի փոխարեն երևի կասի Որմիզդուխտը լսում է, բայց զանգողը չգիտեմ՝ ինչ է հարցնում, կարևոր էլ չէ դա, տիկինը պատասխանում է.

– Մարշրուտնու մեջ լռված եմ, քո մոտ ի՞շշշ կա, տոշշշնիյա՞ սաղ, հացավորվե՞լ ես։

Հիմնը մի կողմ, հիմնահատակ պապանձվում ենք բոլորս։ Չէ՛, բան չեմ ասում ես, լեզու է, ժարգոն, լեզվական համեմունք ի վերջո, ու «դաժե» նորմալ է, որ երբեմն-երբեմն ըստ հարկի կիրառվի ժարգոնային կամ օտար բառն ու արտահայտությունը, բայց սոսկալին գիտեք ո՞րն է, զանգողը երեխան է, դպրոցահասակ երեխան, ում տիկինը, որպես մայր անգամ հեռախոսով սաստում-դաստիարակում է.

– Կառլենչի՛կ, հայաթ չիշշշշշնես, մինչև հասնեմ, ասում եմ հացավորվի, հայերենդ էլ կանես, գալու եմ ստուգեմ։ Դաաաաա՜, գնալու է ստուգի փաստորեն ու հենց հայերենը, գրողը տանի։

Հ.Գ Հացավորվելը չգիտեմ, քիչ ա մնում մարդ լացավորվի

Կիսվել նյութով