Մամուլ

Կառավարության շենքի դիմաց մի շարք վարորդներ բողոքի ակցիա են կազմակերպել

Կառավարության շենքի դիմաց մի շարք վարորդներ բողոքի ակցիա են կազմակերպել։
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց:

Նրանք պահանջել են թույլատրել Հայաստան բերել սահմանին կուտակված աջ ղեկով մեքենաները, որոնք տրանսպորտի նախարարությունն առաջարկում է վերասարքավորել, դարձնել ձախ ղեկով:

Վարորդները սա համարում են վտանգավոր և համամիտ չեն նախարարության առաջարկին: Բողոքի ակցիան, ասում են, կշարունակեն այնքան, մինչև փոխհամաձայնության գան:

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով