Մամուլ

Կայքն աշխատանքի է հրավիրում շոուբիզնեսյան թեմաները լուսաբանող լրագրող-խմբագրի

Bavnews.am կայքն աշխատանքի է հրավիրում շոուբիզնեսյան թեմաները լուսաբանող իգական սեռի լրագրողի։

Աշխատանքը ներառում է շոուբիզնեսյան նյութերի պատրաստում և խմբագրում, լրագրողական հոդվածների տեղադրում պաշտոնական կայքում, հարցազրույցների վարում:

Պահանջվող որակավորումներ`

Բարձրագույն կրթություն

Հայերեն լեզվի բանավոր և գրավոր գերազանց իմացություն

Համակարգչային հմտություններ

Թիմում աշխատելու ունակություն

Ճկուն խոսք, վերլուծական միտք

Աշխատանքային փորձը ցանկալի է

Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Աշխատանքային պայմանները կքննարկվեն հարցազրույցի ժամանակ։

Ինքնակենսագրականներն ուղարկել prmanager@bavnews.am էլ․հասցեին։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք  զանգահարել 094 84 39 48 հեռախոսահամարով:

Կիսվել նյութով