Սպորտ

Կայացավ տարվա մենամարտը, ՄաքԳրեգորը պարտվեց Խաբիբին, իսկ հետո տեղի ունեցավ կատաղի բախում (տեսանյութ)

ՄաքԳրեգորը պարտվեց Խաբիբին։ Լաս Վեգասում կայացավ տարվա մենամարտը: UFC-229 խառը մենամարտերի թեթև քաշային կարգում մենամարտեցին UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը և աշխարհի նախկին չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորը։

Դագեստանցի մարզիկը 4-րդ ռաունդում հաղթեց Քոնորին, կատարելով խեղդող հնարք։ Հնարքից հետո Իռլանդացի մարզիկը հանձնվել է։ Խաբիբը մնաց անպարտելի 27 մենամարտ (11-ը UFC-ում):

Մենամարտից անմիջապես հետո Խաբիբը դուրս գալով ութանկյունից հարձակվեց ՄաքԳրեգորի ընկեր Դիլոն Դենիսի վրա։ Այնուհետև Նուրմագոմեդովի մարզիչ՝ Զուբար Տուխուգովը սկսեց կռվել ՄաքԳրեգորի հետ:

Խաբիբին ոստիկանները դուրս բերեցին դահլիճից: Խաբիբ Նուրմագոմեդովին այդպես էլ չեն հանձնել չեմպիոնական գոտին։

Կիսվել նյութով