Մամուլ

Կալանավորումից հետո Քոչարյանի օգտին ստատուս գրելը շահութաբերությամբ առաջ անցավ անգամ զենքի ու թմրանյութերի առևտրից․ Հովսեփ Խուրշուդյան

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ֆեյքաշուկայում Քոչարյանին պաշտպանելու գները գնալով բարձրանում են (1 ստատուսի գինը՝ կախված որակից հասել է 50-100 դոլարի): Քոչարյանն էս տեմպերով որ իր միլիոնները ֆեյքերին կերակրելու վրա ծախսի՝ վերջում ի՞նչն ենք բա կոնֆիսկացնելու…»:

«Ռ.Քոչարյանի կալանավորումից հետո ֆեյքաբիզնեսը շահութաբերությամբ առաջ անցավ անգամ զենքի ու թմրանյութերի առեւտրից՝ հավասարվելով պոռնոինդուստրիային, իսկ ֆեյքասուտինյորները թոփ-մենեջերներից ավելի շատ փող են սկսել վաստակել..»

Կիսվել նյութով