ՄամուլՔաղաքականություն

Կադրային հեղափոխություն է տեղի ունենալու, արժանի երիտասարդները աշխատանք կունենան

Պետք է արձանագրենք, որ դեռևս ապրում ենք մի երկրում, որտեղ աշխատանքի ընդունելու հիմքը կաշառք, ծանոթ ու մեջք ունենալն է։ Այս մասին,  հուլիսի 15-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես մի քննարկման ժամանակ հայտարարեցի, որ մենք առաջիկայում պետք է իրականացնենք հեղափոխության կարևոր փուլը, կադրային հեղափոխությունը, որն օգուտ կբերի հանրությանը:

Այսօր կան մարդիկ, որոնք անգամ բուհն ավարտելով չգիտեն օտար լեզուներ։ Մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր մարդ պետք է ամեն օր մտածի իր ունակությունները մակարդակը բարձրացնելու մասին։

Մենք մտադիր ենք պետական մակարդակով կադրային բանկ ստեղծել, որտեղ յուրաքանչյուր հայ կամ հայերենին տիրապետող մեկը կարող է հավակնությունները ներկայացնել այդ հարթակում, եւ այդ հարթակը կկարողանա ֆիլտրել եւ կառավարությանը ներկայացնել լավագույններին»,-ասաց նա։

Կիսվել նյութով