Մամուլ

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը` մանդատից հրաժարվելու մասին

Քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին , թե  ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը մանդատից հրաժարվելու դիմում է գրել։ Դա կապվում էր այն հանգամանքի հետ, որ նա հարցազրույցներից մեկում ասել է, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ տեղի ունեցածում քաղաքական հետապնդման տարրեր է տեսնում:

Բոստանջյանը ի պատասխան այդ լուրերի՝ շեշտեց, թե այս պահին ինքը մանդատից հրաժարվելու որևէ դիմում չի ներկայացրել, միաժամանակ ընդգծելով, որ կմտածի այդ մասին: Դիտարկմանը` դա կապված է արդյոք իր արտահայտած մտքերի հետ, Բոստանջյանը բացասական պատասխան տվեց` ասելով, թե դա միայն կապված է իր առողջական խնդիրների հետ։

Աղբյուր՝ armlur.am

Կիսվել նյութով