Մամուլ

«Ծառուկյանը հզոր մարդ ա, իրա վրա ցեխ շպրտող չլնի». Գագիկ Ծառուկյան

ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր քայլը  կատարեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը․

«Ինչքան վստահություն և հավատ կա, էնքան էլ ժողովուրդը կտա իր ձայնը, բայց ինչ էլ կատարվի պետք է լինի միասնություն։ Բոլորս պետք է ամեն ինչ անենք հանուն մեր երկրի միասնության»։

Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց, որ իրենք միշտ էլ Նոր Հայաստան կառուցողների կողքին են եղել․

«Եթե Նիկոլ Փաշինյանը լավ քաղաքական գործիչ չլիներ, այսօր ազգին իր հետևից չէր տանի։ Չե՞ք հիշում, որ այդ օրերին էլ մենք նրա կողքին էինք, ձայն ենք տվել և բոլորը հանուն մեր ժողովրդի»։

Լրագրողների այն հարցին, թե ինչպես է համատեղելու քաղաքականությունը և գործարարությունը, Ծառուկյանը օրինակ բերեց Դոնալդ Թրամփին և Բեռլուսոնիին․

«Կարևորը մարդու խոսքը համապատասխանի իրականությանը, գործին։ Թե չէ էս երկրի համար բան չեն արել, եկել ճարտար խոսում են, հո մենակ խոսալով չի։ Իսկ Ծառուկյանը հզոր մարդա, իրա վրա չեն կարա ցեխ շպրտեն»։

Իսկ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեպքի հետ կապված էլ հավելեց, որ նա չգիտի, թող իրավապահ մարմինները որոշեն և վճռեն։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով