Մամուլ

Ծանր ականանետային վնասվածք ստացած նախկին զինծառայողին զրկել են հաշմանդամության խմբից

Նախկին զինծառայող, սահմանամերձ Ներքին Կարմրաղբյուր գյուղի բնակիչ Գագիկ Լալայանը աբսուրդային իրավիճակի «գերին» է դարձել։ Ականանետային ծանր վնասվածքից հետո նախկին պայմանագրային զինծառայողին զրկել են հաշմանդամության կարգից և հնարավորությունից ստանալ առանց այդ էլ թշվառ կենսաթոշակը։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լալայանը պատմեց, որ 2010 թվականին նա պայմանագրային հիմքով սկսել է ծառայել բանակում։ Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել 2015 թվականի երկրորդ կեսին, երբ ադրբեջանական կողմը սկսել է ականանետերով, նռնականետերով եւ խոշոր տրամաչափի զինատեսակներից ուժեղացված գնդակոծել Տավուշի սահմանը։

Սեպտեմբերի 3-ին Լալայանը ականանետային կրակոցից ծանր բեկորային վնասվածք է ստացել։ Զինծառայողը հրաշքով է ողջ մնացել՝ բեկորներից մեկը բառացիորեն սրտից 2 սանտիմետր հեռավորությամբ է անցել։

Այս սարսափելի երեկոյի հետեւանքներն առ այսօր «կրծում» են Լալայանին՝ մարմնում 15 բեկոր է մնացել, չեն ծալվում մի ձեռքի մատները, տանջում են գլխացավերը։ Բացի այդ, բժիշկները մշտապես խորհուրդ են տալիս հեռացնել մի երիկամը, քանի որ այն այսօր վատ է գործում։

նասվածքից հետո վերականգնման առաջին փուլը Լալայանից խլել է գրեթե 4 ամիս: Նա ստացել է հաշմանդամության II խումբ՝ 81 հազար դրամ կենսաթոշակով: Սրա հետ մեկտեղ Լալայանի ընտանիքը ծանր վիճակում է հայտնվել՝ դեռ վիրավորվելուց առաջ 500 հազար դրամ վարկ էր վերցրել, որից հասցրել էր վճարել միայն մի փոքր մաս: Մնացած 370 հազար դրամը վճարելու համար ծանոթները եւ համագյուղացիները պարտքով հավաքել էին անհրաժեշտ գումարը:

Այն վճարելու համար, ինչպես նաեւ նոր պատքերը փակելու համար Լալայանը ստիպված էր նոր վարկ վերցնել, ինչպես նաև ոսկի գրավ դնել։ «Սկզբում հաշմանդամության կենսաթոշակով կարողանում էի տոկոսները վճարել: Բացի այդ, որպես 2-րդ խմբի հաշմանդամ՝ ես որոշ արտոնություններ ունեի, պոլիկլինիկայում անվճար դեղեր էի ստանում։ Սակայն, մեկ տարի անց ինձ հայտնեցին, որ տեղափոխում են 3-րդ կարգ, որով ոչ միայն զրկվեցի արտոնություններից, այլ նաեւ նվազեց կենսաթոշակը՝ դառնալով 59 հազար դրամ»,-պատմեց նա։

Շարունակությունւը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով