Մամուլ

Ծայրահեղ աղքատության մեջ մահացավ Գուրգեն Մահարու կինը

94 տարեկանում կյանքից հեռացել է արձակագիր Անտոնինա Մահարին՝ Գուրգեն Մահարու կինը։

Նա  10 օր անգիտակից վիճակում գտնվում էր հիվանդանոցում:

«Կինը մահացել է 9 ժամ առաջ ու մինչև հիմա նախարարության կայքում ոչինչ չկա գրված»:

Հիշեցնենք, որ Մահարու լիտվուհի կինը, ով գրողների միության անդամ էր ու արձակագիր, ապրում էր ծայրահեղ աղքատության մեջ: Պետությունից նա 15 հազար դրամ կենսաթոշակ և այդքան էլ նպաստ էր ստանում, հավելյալ ոչ մի դրամ եկամուտ չուներ: Իրենց տան հյուրասենյակը նա վերածել էր Գուրգեն Մահարու թանգարանի, այնտեղ ամենուր գրողի գրքերն էին, ձեռագիր թղթեր, լուսանկրներ ու հիշողություններ սիրելի ամուսնուց:

Աղբյուր՝ vnews.am

Կիսվել նյութով