Մամուլ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. վթարի են ենթարկվել հարսանիքի մասնակիցները

Մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, Range Rover մակնիշի 98 ԼՕ 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, այնուհետև անցել հանդիպակաց մյուս երթևեկելի գոտի և բախվել դեպի Սևան ընթացող Mercedes մակնիշի 34 AR 515 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Range Rover-ը կողաշրջվել է, իսկ 2 հոգի՝ 1 հոգի Range Rover-ի մեջից, 1-ը՝ Mercedes-ի, տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Ըստ ականատեսների՝ վթարի պատճառը եղել է այն, որ Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով Range Rover-ի վարորդի հետ մասնակցելիս է եղել հարսանեկան արարողության, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո տեղի է ունեցել վթարը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Նյութի աղբյուր՝ shamshyan.com

Կիսվել նյութով