Շոու-բիզնես

Լիանա Զուրաբյանն իր անձնական կյանքի մասին պատմող սկանդալային թողարկման մասին

Լիանա Զուրաբյանն իր անձնական կյանքի մասին պատմող սկանդալային թողարկման մասին

Երեկ Հանրային հեռուստաընկերության «Եկեք հասկանանք» հաղորդման հերթական թողարկման ժամանակ քննարկվում էր միայնակ մայրերի խնդիրը, որի հյուրն էր ասմունքող Լիանա Զուրաբյանը:

Հաղորդման գրեթե սկզբում, երբ հաղորդավարները փորձեցին անդրադառնալ նրա անձնական կյանքին, Լիանան բարկացավ և դուրս եկավ տաղավարից, որից հետո զրույցը շարունակեցին նրա քույրը, որդու հայրը և հորեղբայրը: Լիանայի որդու հոր՝ Արմենի պահվածքը, իսկ վերջում նաև որդուն ազգանուն տալուց հրաժարվելն ու հայտարարելը, թե չի ցանկանա միավորվել Լիանա Զուրաբյանի հետ, գրավեց հանրության ուշադրությունն ու առաջացրեց նրանց զայրութը:

«Ես գնացել էի այդ հաղորդմանը մասնակցելու, որպեսզի բարձրացնեի մանկապարտեզներում մսուր բաժին բացելու հարցը, որի մասին ամիսներ առաջ վարչապետին ուղղված բաց նամակաով խոսել եմ:

Կարծում եմ՝ սա մի խնդիր է, որը շատ միայնակ մայրերին է մտահոգում: Այսինքն՝ իմ անձնական կյանքը քննարկելու համար չէր, որ գնացել էի այդ հաղորդմանը, այդ պատճառով, երբ սկսեցին խոսել այդ մասին, ես պարզապես հեռացա տաղավարից: Միաժամանակ՝ հաղորդման դեմ ոչինչ չունեմ, անգամ շնորհակալ եմ, որ նրանք ուզում էին բարի գործ անել եւ ընտանիք միավորել»,- նշեց Լիանան:

Կիսվել նյութով