ԱշխարհՍպորտ

Լեո Մեսսիի երկրպագուին մահացած են գտել գետում. Նա մահից առաջ գրություն է թողել

«Առաջին լրատվական»-ը գրում է․ Արգենտինայի հավաքականի երկրպագու Դինու Ալեքսին, որը Արգենտինա-Խորվաթիա (0:3) խաղից հետո մինչ մահը գրություն է թողել, մահացած են գտել Մինաչիլ (Կերալա նահանգ, Հնդկաստան) գետում: Խոշոր հաշվով պարտությունից հետո Ալեքսը հեռացել է տնից՝ կանխավ թողնելով գրություն: «Այս աշխարհում ոչինչ չի մնացել, որը ես կցանկանայի տեսնել: Ես գնում եմ դեպի մահ: Ոչ ոք պատասխանատու չէ իմ մահվան համար»,- գրել է նա:

Ալեքսը Լիոնել Մեսսիի անհատական երկրպագուն էր և իր գործընկերներին ասել է, որ Լեոն անպայման կգրավի Խորվաթիայի դարպասը, իսկ Արգենտինան կհաղթի: «Ես տեսա, թե ինչպես էր նա խաղը դիտում երեկոյան: Նա ընկերներին ասել է, որ իր համար ամոթալի կլինի փողոց դուրս գալ և շփվել ընկերների հետ, եթե Արգենտինան պարտվի»,- պատմել է մահացած երկրպագուի հայրը:

30-ամյա Ալեքսը մասնավոր ընկերությունում աշխատել է որպես հաշվապահ: Նա ամուսնացած չէր. նրա սենյակում, բացի մահվանից առաջ թողած գրությունից, գտել են Արգենտինայի հավաքականի մարզաշապիկ և Մեսսիի պատկերով հեռախոսի պատյան:

Աղբյուր՝ 1in.am

Share