Օգտակար

Ի՞նչ են խորհուրդ տալիս մասնագետները երեխաների մոտ մերկանալու կամ զգեստափոխվելու մասին

Ի՞նչ են խորհուրդ տալիս մասնագետները երեխաների մոտ մերկանալու կամ զգեստափոխվելու մասին։ Ծնողներից շատերը իրենց երեխաների հետ միասին են լոգանք ընդունում, իսկ շատերը խուսափում են նման իրավիճակից, որպեսզի չվնասեն երեխայի հոգեբանությունը:

Համատեղ լոգանքը կամ երեխայի մոտ զգեստափոխվելը վիճելի հարց է: Մասնագետներից շատերը կարծում են, որ նման սովորությունները երեխաների մոտ ավելորդ ամաչկոտության զգացողություն  են առաջացնում, որը հետագայում սեռական կյանքի համար խնդիրներ է ստեղծում:

Մասնագետների մի մասն էլ հակասում են այս տեսակետը. նրանք գտնում են, որ ծնողների նման վարքագիծը թույլ է տալիս երեխային ապահով ու անվտանգ միջավայրում տեղեկատվություն ստանալ մարդու մարմնի առանձնահատկությունների մասին:

Վերջերս Ամերիկայում, հաղորդաշարերից մեկի ժամանակ, հրավիրել էին մանկաբույժի, որպեսզի կարողանան քննարկել այս արդիական հարցի լուծումը:

Երբ բժիշկը հարցրեց հանդիսատեսին, թե ինչ են նրանք մտածում այս հարցի շուրջ, նրանց կարծիքները երկու մասի բաժանվեցին. մի մասը մտածում էր, որ որևէ վատ բան չկա երեխաների մոտ մերկանալու մեջ, իսկ մյուսները ասացին, որ նման վարքագիծը անթույլատրելի է:

Բժիշկը լսեց երկու կողմին էլ ու ասաց.

-Եթե դուք և ձեր երեխան անհարմարություն չեք զգում, ապա լավ է, իսկ եթե ձեզանից մեկը կամ երկուսդ էլ ամաչում եք ու անհարմարություն եք զգում, ապա այստեղ արդեն խնդիր ունենք:

Բժիշկների և հոգեբանների կարծիքով ծնողները պետք է կարողանան իրենց երեխաներին համեստություն և նրբանկատություն սովորեցնել, իսկ թե ինչպես, արդեն իրենց որոշելու հարցն է:

Եթե դուք կասկածներ ունեք երեխաների մոտ մերկանալու մասին, ապա քննարկեք այդ հարցը ձեր ամուսնու կամ կնոջ հետ ու գտեք լավագույն լուծումը: Ինչ էլ ասեն մասնագետները, միևնույն է, ձեր ընտանիքի անդամաներին ձեզանից լավ որևէ մեկը չի կարող ճանաչել:

Կիսվել նյութով