Օգտակար

Իրեր, որոնք մանրէների համար հրաշալի պայմաններ ունեն․ դրանք պետք է ժամանակ առ ժամանակ փոխել

Իրեր, որոնք մանրէների համար հրաշալի պայմաններ ունեն․ դրանք պետք է ժամանակ առ ժամանակ փոխել: Մեզնից յուրաքանչյուրը գիտի, որ ատամի խոզանակը պետք է փոխել 2-3 ամիսը մեկ:

Ցավոք ոչ բոլորն են հետևում այս կանոնին: Փոխարենը ոչ բոլորը գիտեն, որ սանրերը, բարձերը և հողաթափերը անհրաժեշտ է որոշ ժամանակը մեկ փոխել:

Ամեն ինչն ունի պահպանման վաղեմության ժամկետ, բայց մարդիկ ոչ միշտ են հիշում, որ դրանք պետք է դեն նետել: Իհարկե մենք հակված ենք  կապվելու մեր հին իրերին: Շատ կանայք կարծում են, որ իրենց հին հողաթափերն աշխարհի ամենահարամարավետ հողաթափն է և դրանից այլևս չի գտնի:

Կարծում եք դա ձեզ չի՞ վերաբերում: Այդ դեպքում ասացեք, թե վերջին անգամ երբ եք փոխել սրբիչները: Եկեք իմանանք, թե որ իրը որքան  ժամանակը մեկ է պետք փոխել:

1․ Սանր

Սանրը պետք է փոխել տարին մեկ: Բացի այդ շաբաթը մեկ այն պետք է լվանալ:

2. Ատամի խոզանակ

Ատամի խոզանակը իսկական մանրէների պահեստարան է, այդ պատճառով այն անհրաժեշտ է փոխել 3 ամիսը մեկ:

3. Սրբիչներ

Սրբիչը իդեալական միջավայր է մանրէների վերարտադրության համար և այն պետք է փոխել 1-3 տարին մեկ:

4. Օծանելիք

Օծանելիքի պահպանման ժամկետը 1-3 տարի է՝ կախված նրանից փակ է տուփը, թե բաց:

5. Կրծքկալ

Կրծքկալը պետք է դեն նետել հագնելուց 1-2 տարի հետո: Այս ժամկետից հետո այն կորցնում է իր ճիշտ ձևն  ու էլաստիկությունը:

6. Բարձեր

Բարձերը պետք է փոխել 2-3 տարին մեկ, քանի որ այն ևս կորցնում է իր ձևը և մանրէների առաջացման համար ևս հիանալի միջավայր է այն:

7. Ալյուր

Ալյուրը կարելի է պահպանել  6-ից 12 ամիս՝ կախված դրա տեսակից:

8. Հողաթափեր

Հողաթափերը հարմար վայր է սնկային ինֆեկցաների առաջացման համար. Այն անհրաժեշտ է փոխել ամեն  6 ամիսը մեկ:

9. Մեքենաների մեջ հարմարացվող մանկական նստարան

Մեքենաների համար նախատեսված մանկական նստարաններըկորցնում են իրենց ձևը օգտագործելուց 6 տարի հետո. նշանակում է դրանից հետո այլևս հնարավոր չէ ապահովել երեխայի անվտանգությունը:

10. Համեմունքներ

Համեմունքներտ պահպանվում են 1-ից 3 տարի: Աղացած համեմունքները անհրաժեշտ է դեն նետել 6 ամիս պահպանելուց հետո:

Կիսվել էջում