Մամուլ

«Ինչ է արել ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն իր նշանակման օրվանից մինչ այսօր». Արման Հայրապետյան

«Հայրենիքի դարպասներ» ՀԿ նախագահ Արման Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչ է արել ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն իր նշանակման օրվանից մինչ այսօր (եթե ինչ-որ բան մոռանամ, խնդրում եմ մեկնաբանությամբ նշել)․

– Ամեն օր ժպտացել է

– Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ սելֆիի ժամ է հայտարարել

– Սելֆիի ժամի ընթացքում սելֆի է արել ցանկացողների հետ, որովհետև մշակութային գործիչներն ու արվեստագետները մեղմ ասած այդքան էլ չէին հավանել այդ գաղափարն ու չէին եկել, որ իրենց հետ ուղղակի սելֆի անեն

– Մեքենա վարել է սովորել, որի տեսանյութը տարածվում էր սոց ցանցերում

-Աշտարակում մասնակցել է շոկոլադի թանգարանի բացմանը,

– Սարյանի պուրակում մասնակցել է դաշնամուրի բացմանը,

– Իր նախաձեռնությամբ կամ թույլտվությամբ մշակույթի նախարարությունը հանդես է եկել Զվարթնոց միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվան Զվարթնոց օդանավակայան անվանափոխելու նախաձեռնությամբ․․․

Կլինի՞ մշակույթի նախարարությունը փակենք, տեղն ուրիշ բան բացենք, ցանկացած բան, ասենք ջրաշխարհ։

Հ․Գ․ ԿԳՆ-ի հետ դպրոցականներին թանգարանների ու թատրոնների անվճար տոմսեր տրամադրելու նախագծի մասին գիտեմ, բայց նախ կարծում եմ, որ դա ավելի շատ ԿԳՆ-ի նախաձեռնությունն է, և բացի այդ էլ ուղղակի տոմս տրամադրելով երեխաների մոտ սեր չի ծնվելու թատրոնների և թանգարանների նկատմամբ։ Նախ պետք է դրանք իրենց համար հետաքրքիր դարձնել, և՛ երեխաների հետ աշխատելով, և՛ նույն թանգարաններում նորորար լուծումներ կիրառելով։

Հ․Հ․Գ․ Էսքանից հետո ամեն օր ժպտալու իմա՞ստը»:

Կիսվել նյութով