Մամուլ

Ինչպես է Քոչարյանը դայվինգով զբաղվում Միջերկրական ծովում (լուսանկրներ)

2rd.am կայքը զբաղվում է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի մասին տեղեկությունների տրամադրմամբ, պատմում նրա նախասիրությունների և անցած ուղու մասին։ Հետաքրքիր է բաժինը, որտեղ պատմվում է Քոչարյանի նախասիրությունների մասնին․

Ինչ գիտենք մենք երկրորդ նախագահի նախասիրությունների, այսինքն հոբիների մասին:

Սկզբում բասկետբոլն էր:  Ասում են, որ նա իսկապես լավ էր խաղում: Նրա բնավորությունը քիչ թե շատ իմացողները հասկանում են, որ անշուշտ, չի սիրում պարտվել:

Հետո ձիասպորտ, որսորդություն, դահուկային արագավազք, ջրային սպորտաձևեր:

Կարճ ասած,  իր նախասիրություններով Ռոբերտ Քոչարյանը սպարտացի է` առողջ հոգի առողջ մարմնում: Դնել իր առջև բարդագույն խնդիր ու հաղթահարել: Այսպիսին է նա թե իր մարզական նախասիրությունների հարցում և թե ղեկավարի տեսակով:

Հանարահայտ է, որ երկրորդ նախագահը սիրում է նաև բարձրորակ ջազ երաժշտություն լսել: Սակայն սա Ռոբերտ Քոչարյանի  հոբիների ամբողջ շրջանակը չէ: Թե ինչ գրքեր է նա սիրում կարդալ, արվեստի որ բնագավառներն ու ճյուղերն է գերադասում, մեր հանրությանը մինչ օրս  այնքան էլ հասու չի եղել:

Մեր տրամադրության տակ հայտնվել են լուսանկարներ, որոնցում երկրորդ նախագահը դայվինգով է զբաղվում Միջերկրականի ջրերում:

robert qocharyan 2

robert qocharyan

Կիսվել նյութով