ԱշխարհՏեսանյութ

Ինչպե՞ս են չինացիներն ասում «դուխով» և ո՞վ «Իմ քայլը»-ը հասցրեց Չինաստան

Չինաստանի Շանհայ քաղաքում ապրող մեր հայրենակցուհու՝ Աստղիկ Պողոսյանի մասին Asekose.am-ը պատմել է.

Աստղիկը մեզ է տրամադրել տեսանյութ, որտեղ չինացիները միանում են իր քայլին ու հայերեն ասում են՝ «դուխով»: «Երբեմն մտածում եմ, որն է ավելի դժվար, այդտեղ բոլորիդ հետ միասին հրապարակում կանգնած չլինելելու փաստը, թե՞ այստեղ միայնակ լինելը և ամեն մի հաղթանակ էկրաններից այս կողմ տոնելը:

Համոզված եմ այս օրերին Հայաստանից դուրս գտնվող ողջ հայությանն է տանջում այս միտքը: Ամեն դեպքում նաև հասկացա, որ բոլորս՝ լինելով մոտ թե հեռու, Ամերիկայից Եվրոպա, Ավստրալիայից Չինաստան, բոլորս այս ամենի մի մասն ենք, որովետև կիսում ենք այս անբացատրելի սերն ու հպարտությունը դեպի մեր մեծ տունը ՝ Հայաստանը:

Ինձ մնում է շարունակել անել «Իմ քայլը», թեկուզ Չինաստանում, ֆիզիկապես գտնվելով կիլոմետրեր հեռու: Քայլ անել հավատքով՝ դեպի մեր անկախ և ուրախ ապագա:

Հ.Գ. Այսօր «Դուխով» լա՜վ քայլում էի այստեղի փողոցներով ու ամեն ինչ շատ էլ Հայկական էր թվում… որովհետև վերջապես Ես մենակ չէի, մենակ չէի, մենակ չէի…»,-գրել է Աստղիկ Պողոսյանը տեսանյութին կից:

Կիսվել նյութով