Մամուլ

Ինչու է ձերբակալվել Արգամ Աբրահամյանի թիմակիցը. նոր մանրամասներ «Ժողովուրդ»

Այս գիշեր Արարատի բաժնի ոստիկանները խուզարկություն են կատարել Արևշատ գյուղի բնակիչ Գեղամ Հակոբյանի բնակարանում, ապա բերման ենթարկել նրան: Հակոբյանն Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի թիմակիցներից է:

ArmLur.am-ին հաջողվել է զրուցել Գեղամ Հակոբյանի եղբոր՝ Ալբերտ Հակոբյանի հետ, ով մեզ հայտնեց, որ կոնկրետ բան չի կարող ասել տեղի ունեցածի մասին:

«Իրեն բերման են ենթարկել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար: Ես ավել ոչ մի բանից տեղյակ չեմ: Իմ եղբայրը ոչ մի բան չունի: Մի հատ վարձակալած կլուբ ուներ, հիմա թողել ա, քանի որ տուգանել էին: Հիմա գործը դրա վրայով է: Այդ կլուբն ուրիշ մարդ է աշխատեցնում»,- պատմեց նա:

argam abrahamyan

Նյութի սկզբնաղբյուր` armlur.am

 

Կիսվել նյութով