Մամուլ

Ինչի՞ց են դժգոհ մնացել բժշկականի շրջանավարտները․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Ինչպես հայտնի է, հուլիսի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, որտեղ մասնակացել էր բուհի շրջանավարտների երդման և դիպլոմների հանձնման արարողությանը։ Վարչապետի հետ միջոցառմանը ներկա են եղել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Միջոցառումը վատ չի անցել, բայց դրանից դժգոհ են մնացել մի շարք ուսանողներ, հատկապես նրանք, ովքեր կարմիր դիպլոմ չեն ստացել։ Ուսանողների խեսքով՝ իրենք անտեսվախ են եղել՝ որպես շրջանավարտ, միայն կարմիր դիպլոմ ունեցողներն են առաջ մղվել, վարչապետից անձամբ ստացել դիպլոմները, ու միայն նրանց են մանտիա տվել, որ հագնեն, ավելին՝ մյուսներին անգամ ներս չեն թողել, ասես դա ավելի շատ կառավարության և Բժշկական համալսարանի PR-ն էր, ոչ թե իրենց դիպլոմների հանձման արարողությունը, քանզի ամեն ինչ ասես կենտրոնացած լիներ վարչապետի, նրա թիմի և համալսարանի վրա։

«Մենք կարծես երկրորդական նշանակություն ունեինք էնտեղ, ավելի շատ PR-ի տպավորություն էր թողնում էնտող, շատ պաշտոնական անձինք էին հրավիրված, որն ավելորդ անհարմարություն էր բերում, և կարծես մենք ուղղակի մարդաքանակ լինեինք էնտեղ»։

Մի ուրիշ ուսանող էլ ֆբ-ում գրել է․ «Ես չեմ երդվել այդտեղ, որովհետև երդվեի ես, թե չէ,դա ոչ մեկը չէր նկատի։ Ես չեմ երդվել, որովհետև տվյալ երդումն իդեոլոգիա է, իսկ իդեան ամենաթանկն է և չի իրականացվում նման ճոխ, բայց դատարկ միջավայրումկ։ Ես չեմ երդվել այդտեղ, այդ օրը, որովհետև մարդիկ եկել էին վարչապետին տեսնելու, ոչ թե ուսանողների երդում լսելու․․․»։

Ավելի մանրամասը՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Կիսվել էջում