Շոու-բիզնես

«Իմ ստուդիայի գումարը դու կտա՞ս, քանի որ ես այն չունեմ». Մարինա Թագակչյանը բացում է փակագծերը

Մարինա Թագակչյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Սիրելիներս, շնորհակալ եմ Ձեր բազում նամակների և մեկնաբանությունների համար «երգիչ» պատգամավորի նյութի վերաբերյալ։

Միշտ ասել եմ ու կասեմ, Ժողովուրդը երբեք չի սխալվում, արժանավորին արժեվորում է, անարժանին պախարակում։ Ժողովրդից զգայուն ինդեքս գոյություն չունի։ Մի փոքր պարզաբանում երգիս նախկին կատարողի այն ծիծաղելի արդարացմանը, իբր ես «թախանձագին» այն էլ ամիսներ շարունակ խնդրել եմ, որ կատարի..․։ Ստեղծագործողը նման թեմաներով ինչպիսին են «Հայրենիք», «Հայաստան», էլ չեմ ասում մայր, այն էլ որդեկորույս «Զինվորի մայր» միայն առաջարկում է, եթե դա իհարկե պատվեր չի: Երգը իմ մտահաղացումն էր՝ ձոն մորը, ով Հայրենիքին որդի է նվիրում, ում առաջ պարտավոր ենք ու խոնարհվում ենք բոլորս:

Մշակույթի նախարարությունից բարձր գնահատական ստանալով, և այնպիսի միջնորդագրեր, որ այն տարիների կոմպոզիտորների միության նախագահ՝ Ռ.Ամիրխանյանինն ու ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղ.ղեկավար՝ Է. Թոփչյանինն էին, պետական ծրագրի շրջանակներում պարտիտուր գրվեց պրոֆեսոր՝ Ռ.Ամիրբեկյանի կողմից, որը և կատարեց Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր՝ Ռ.Ասատրյանի գլխավորությամ: Առաջին իսկ նոտաներից «թվացյալ» արցունքոտ, հուզական խաղը ակնկալվում էր, ինչն էլ եղավ՝ երգը լսելու ընթացքում, իսկ հետոն ավելի հետաքրքիր էր… նա ինձ մի բան խնդրեց, ինչի համար շատ զարմացա. «Իմ ստուդիայի գումարը դու կտա՞ս, քանի որ ես այն չունեմ»։ 50 ամն դոլլար էր կազմում, ինչը չուներ՝ մշտապես հյուրախաղերի մեկնող, շոու-բիզնեսի գործող անձը․․․ ըմմմ, նվաստացնող է, ասող լինեի, կասեի իմ գրառման ժամանակ, ուստի ես այլ նպատակ ունեի, ոչ անձնական, այլ խիստ զայրույթ՝ սեփական ժողովրդին դավաճանելու համար։

Ուրախ և հպարտ եմ՝ փրկվեց երգս։ Այժմ այն ազնիվ, հայրենասեր, պրոֆեսիոնալ, սիրված՝ Ռազմիկ Մանսուրյանի ձեռքերում է։ «Ինչ-որ մի սկանդալային «Կռվախնձոր» ծրագրիս ժամանակ էլ հարց բարձրացրեցինք. «ձեր ընկերների փաստմամբ չեք սիրում ձեր երգացանկում տեղ գտած բոլոր «հայրենիք» թեմատիկայով երգերը, սակայն ինչ նպատակով եք դրանք կատարում». արխիվացրած հաղորդումները պահպանվում են պահոցում, էնպես որ այո՛ Մարինա Թագակչյանները և իմ նմանները, ովքեր ի ուրախություն ինձ՝ ազգի մեծամասնություն են կազմում, հանգիստ, հպարտ քայլերով կգան ու կանցնեն սիրելի Երևանի փողոցներով, ինչը դժվար, թե կարողանա անել նա։

Կիսվել էջում