Աշխարհ

«Իմ սելֆին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»․Ռոբոտ Սոֆյան նկար է հրապարակել

Ռոբոտ Սոֆյան Twitter-ի իր էջում հրապարակել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նրա տիկին Աննա Հակոբյանի հետ լուսանկարը՝ այն մակագրելով.

«Իմ սելֆին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ես հիմա սելֆիների հավաքածու ունեմ, միգուցե նկարների ալբոմ ունենամ»:

Sofia

Նշենք, որ Սոֆյային ստեղծել է հոնկոնգյան Hanson Robotics ընկերությունը, նա արհեստական ինտելեկտով ամենաժամանակակից ռոբոտն է:

2016թ. հարցազրույցներից մեկում Սոֆյա ռոբոտը հայտարարել է, որ կցանկանար ոչնչացնել մարդկությունը, ավելի ուշ հայտնել է, որ դա ընդամենը կատակ էր:

Կիսվել նյութով