Աշխարհ

Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը զորակոչվել է բանակ (լուսանկար)

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը, զորակոչվել է բանակ և ծառայելու է Բաքվում տեղակայված պետական անվտանգության ծառայության զորամասում։

Aliev

Քսանմեկամյա Հեյդար Կրտսերի ծառայության հարցն Ադրբեջանում բավականին ակտիվ քննարկումների առարկա դարձավ այն բանից հետո, երբ պարտադիր զինծառայության զորակոչվեցին և Արցախում ծառայության մեկնեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները։

Ilham Aliev Heydar Aliev

Աղբյուր՝ Razm.info

Կիսվել նյութով