Մամուլ

Ի՞նչ է կատարվում «Հանրապետական» ծննդատան պատերից ներս. ահազանգում են բուժաշխատողները

MAMUL.am-ը գրում է․ Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ծննդատան աշխատակիցները հայտնվել են անելանելի վիճակում: Նրանք ահազանգել են՝ խնդրելով պահպանել գաղտնիությունը և չբացահայտել իրենց ինքնությունը։

Նրանք նշել են, որ հիվանդանոցի տնօրեն, գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, մշտապես հակաօրինական գործողություններ է իրականացնում՝ տարբեր կերպ ճնշելով աշխատակիցներին: Բուժանձնակազմը տարիներ շարունակ վախենալով կորցնել աշխատանքը, լռել է հիվանդնացում տեղի ունեցող բացասական երևություների դեմ:

Նրանց խոսքով՝ 80-90 հազար դրամ աշխատավարձ են ստանում, բայց տնօրինությունը ստիպում է ամեն առիթով իրենց գրպանից վճարումներ կատարել. «Վերջերս սեմինարի ուղարկեցին, դա մեր ցանկությամբ չէր, այլ հիվանդանոցի պարտադրանքով, այնուհետև, այդ միջոցառմանը մասնակցելու համար 30 000-ական դրամ պահանջեցին յուրաքանչյուրիցս:

Ամեն ինչ պարտադրանքով է այստեղ. ֆորմաներ են տալիս՝ ստիպելով վճարել դրանց համար, ԲԿ-ում ցանկացած իրի համար մենք ենք վճարում. շկաֆի, գազի ապարատի, մնացած տարբեր խնդիրները լուծում ենք մեր միջոցներով»,- բողոքում էին բուժաշխատողները: Վերջինների պնդմամբ, այս ամենն արվում է տնօրենի գիտությամբ:

Ավելին, ծննդատունն անմարդկային պայմաններում սպասարկում է նաև «շրջիկ հղիներին»: «Ամեն օր այդպիսի հղիներ ենք ընդունում և նստած վիճակում սիստեմա միացնում: Ո՞վ է տեսել հղիին աթոռին նստած սիստեմա միացնեն: Նրանք գլխապտույտ են ունենում, ինքնազգացողությունները վատանում է և այդ վիճակում էլ դուրս են գալիս բուժհաստատությունից»։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ:

Կիսվել նյութով