Մամուլ

Ի՞նչ արեց Վազգեն Սարգսյանը, երբ շարքային զինվորը նրան թույլ չտվեց մեքենայով զորամաս մուտք գործել

Վազգենի մասին շատ պատմություններ կան, որոնց մեծ մասը իմացել ենք ծառայության ժամանակ: Դրանցից մեկը այսօր պահի տակ հիշեցի:

Նախարար Վազգեն Սարգսյանը անձնական մեքենայով այցելում է զորմասերից մեկը ստուգումների:

Սովորաբար , երբ նախարարի մեքենան մոտենում է զորամասի պահակակետին դռները արդեն բաց են լինում, բայց այդ անգամ նախարարը ստիպված եղավ կանգնել դարպասների մոտ, քանի որ շտաբի հերթապահ զինվորը դռները չբացեց:

Զինվորը մոտեցավ նախարարի մեքենային և ներկայացավ: Վազգեն Սարգսյանը հարցրեց արդյոք զինվորը ճանաչում է իրեն: Հարցին դրական պատասխան ստանալուց հետո Վազգենը շարունակեց.

Այդ դեպքում ինչու՞ դարպասները չես բացում: — Պարոն նախարար, եթե դուք լինեիք նախարարությանը պատկանող մեքենայով ես դարպասները կբացեի, բայց գնդի հրամանատարի կողմից հրաման ունենք, որ ոչ մի քաղաքացիական մեքենա չպետք է մուտք գործի զորամասի տարածք:

Պատասխանը լսելուց հետո նախարարը մեքենան կանգնեցրեց զորամասին հարակից տարածքում և ոտքով ներս մտավ զորամաս:

Ասում են , որ Վազգեն Սարգսյանը ավելի շատ տեղ էր տալիս զինվոր-հրամանատար հարաբերություններին և շատ էր հարգում հրամանատարի հրամանները անթերի կատարող զինվորներին, նույնիսկ եթե իրեն ՝ քաղաքացիական մեքենայով, թույլ չէին տալիս զորամաս մտներ:

Նյութի աղբյուր

Կիսվել նյութով