Օգտակար

Ինչու չի կարելի երեխաներին ժելեներ, ներկած կոնֆետներ տալ․ ի՞նչ ծագում ունեն այդ քաղցրավենիքները

Ինչու չի կարելի երեխաներին ժելեներ, ներկած կոնֆետներ տալ․ ի՞նչ ծագում ունեն այդ քաղցրավենիքները:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը նշեց՝ երբ երեխաներին տալիս են ժելեներ, ներկած կոնֆետներ, պետք է գիտակցեն՝ դրանք բավական վտանգավոր են։

«Այդ քաղցրավենիքները քիմիական ծագում ունեն և երեխայի նյարդային համակարգի վրա ազդեցություն են ունենում, քիմիական ծագում ունեցող մթերքներ են»,-ասաց բանախոսը։

Վերջինս անդրադարձավ նաև տրանս-ճարպաթթուներին։

«Մարդկանց մեծ մասը չգիտի՝ ինչ է դա և ինչով է տարբերվում հիդրոգենացված ճարպերից: Ես խանութներում ուշադրություն եմ դարձրել․ բուսական ծագման սերուցքներում օգտագործվում է հիդրոգենացված ճարպը:

Մարդը օրական չորս գրամ տրանս-ճարպաթթու է ստանում մեկ պաղպաղակ ուտելով, այսինքն՝ դրա լիմիտը արդեն գերազանցում եք, և դրան զուգահեռ կարող է օգտագործվել պանիր, ֆրի, չիպս, հրուշակեղենային արտադրանք, բլիթներ։ այս խնդիրը այժմ ԵՏՄ ուշադրության կենտրոնում է»-ասաց Դավիթ Պիպոյանը։

Նյութի աղբյուր՝ henaran.am

Կիսվել էջում