Աշխարհ

Ժիրինովսկին ցանկանում է արգելել ալիմենտի վճարումը և թույլատրել ստեղծել երկրորդ ընտանիք

Վլադիմիր Ժիրինովսկին վաղուց արդեն հայտնի է իր ոչ ստանդարտ մոտեցմամբ ընտանիքի և հասարակության խնդիրների նկատմամբ: Հիմա էլ նա որոշել է, որ արգելեն «ալիմենտի» վճարումը և թույլատրեն ստեղծել երկրորդ ընտանիք: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ,  նա ասել է թե գիտի, ինչպես բարելավել ընտանիքում հոգեբանական մանրուքները:

Այդ նպատակով, ըստ Ժիրինովսկու, հարկավոր է հրաժարվել ալիմենտ վճարելուց, որովհետև նախկին ամուսինների դատական գործընթացները հանգեցնում են երկար վեճերի և արդեն ամուսնալուծությունից հետո նախկին ամուսինները հայտնվում են ծանր վիճակում, այդ ամենը թող վճարի պետությունը:

Ժիրինովսկին ցանկանում է, որ իրավունք ստեղծվի երկրորդ ամուսնության գրանցումը առանց նախորդի լուծարման: Ընդ որում, նա հավաստիացնում է, որ դա ոչ թե բազմազգության կամ բազմակնության մասին է, այլ ընդամենը 2 ընտանիք, որի անդամները կպահպանեն իրենց կարգավիճակը և իրավունքները, բայց իրարից կապրեն առանձին։

Կիսվել նյութով