Մամուլ

Թմրանյութի դերակատարները անհետացել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․Հայաստանում անհետացել են անձինք, ովքեր, ըստ շրջանառվող լուրերի, զբաղվել են թմրանյութի ձեռքբերման և դրա վաճառքի գործընթացով։ Արդյունքում թմրանյութերի «բիզնեսը» ՀՀ-ում ճգնաժամային իրավիճակում է։ Թմրանյութերի վաճառքի, ձեռքբերման գործընթացը փակուղի մտավ թավշյա հեղափոխությունից հետո, քանի որ վերոնշյալ անձինք  փախուստի դիմեցի Հայաստանից։

Օդում կախված լուրերի համաձայն՝ այս բիզնեսի բուրգի գլխին կանգնած են եղել և հովանավորել են Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանն ու նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը։ Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ԱԱԾ-ում քննվող գործի շրջանակներում նրա տանը հայտնաբերվել էր թմրանյութ, զենքեր։ Նրանք երկուսն էլ Թավշյա հեղափոխությունից հետո լքել են ՀՀ-ն։

Ավելի մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Կիսվել նյութով