Մամուլ

«Ըտենց մարդ չկա, որ ինձ մերժի». 47-ամյա տղամարդը դանակահարել է տանգո պարելու առաջարկը մերժած կնոջը

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 47-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել դիտավորությամբ կնոջ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքում: Դատավճռով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք 50.000 (դրամ գումարի չափով: Քաղաքացիական հայցը բավարարվել է, ամբաստանյալից հօգուտ տուժողի կբռնագանձվի 200.000 դրամ գումար:

Նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով այն բանի համար, որ նա կիսակառույց տանը, խնջույքի ժամանակ, միասին տանգո պարելու իր առաջարկը մերժելու պատճառով տուժող կնոջը մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածել է նրա որովայնի շրջանին՝ առողջությանը պատճառելով թեթև վնաս:

Ըստ դատական ակտի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում տղամարդն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և օգտվելով իր դատավարական իրավունքից՝ հրաժարվել ցուցմունք տալ: Նախաքննության ընթացքում ամբաստանյալ տղամարդը ցուցմունք է տվել այն մասին, որ տուժողին ճանաչում է շուրջ 6-7 տարի տարի, նրա հետ ծանոթացել է իր ընկերուհու միջոցով, ունի նորմալ հարաբերություններ:

Ըստ մեղադրանքի՝ դեպքի օրը կիսակառույց տանը ոգելից խմիչք է օգտագործել, ունի նաև հոգեկան խնդիրներ, և այդ ժամանակ տուժող կնոջն առաջարկել է տանգո պարել, նա հրաժարվել է: Ինքն այդ հրաժարումից գժվել է ու սեղանի վրայից վերցրել մի գազարագույն պոչով խոհանոցային դանակ ու մեկ անգամ հարվածել նրա որովայնի շրջանին:

Ինքն այդ ամենը գիտակցաբար չի արել, ուղղակի նյարդայնացել է նրա մերժումից: Նրան հարվածելուց հետո ինքը դանակը թաքցրել է այդ տան լվացարանի մոտ, որը ներկայացրել է ոստիկանության աշխատակիցներին: Հայտնել է, որ զղջում է կատարածի համար և խնդրել է մեղմ վերաբերվել: Քաղաքացիական հայցի դեմ չի առարկել, հայտնել է, որ վճարումը կարող է կատարել մաս-մաս:

Ըստ դատական ակտի՝ տուժող կինը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ ամբաստանյալի հետ ծանոթացել է իր ընկերուհու միջոցով, նրա հետ ծանոթանալուց հետո շփվել են՝ որպես ծանոթներ, ճանաչել է նաև նրա ընտանիքին:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։

Կիսվել նյութով