Մամուլ

Էլիտար հարսանիք՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Ներկա էին նաև նոր իշխանության մի քանի պաշտոնյաներ

Էլիտար հարսանիք Երևանում՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ

Երևանում երեկ տեղի է ունեցել էլիտար հարսանիք՝ ռուսական աստղերի ու Հայաստանի նախկին իշխանավորների մասնակցությամբ: Ամուսնացել է «Դվին» հյուրանոցի սեփականատեր՝ Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս Արտակ Թովմասյանի զարմիկը՝ քրոջ որդին:

asekose.am-ի տեղեկություններով, հարսանեկան արարողությանը, որ տեղի է ունեցել կիսակառույց «Դվին» հյուրանոցի ռեստորանում, մասնակցել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՔԿ նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանը:

Հարսանիքին ներկա է եղել նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Իսկ երեկոյի երաժշտական մասն ապահովել են ռուսական էստրադայի աստղեր Ֆիլիպ Կիրկորովը, Լյուբով Ուսպենսկայան, Տիմատին, Ալեքսեյ Չումակովը:

Կիսվել նյութով