ՄամուլՇոու-բիզնես

Էլթոն Ջոնը Երևանում մասնակցում է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը

Tert.am-ը գրում է․ Աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը Երևանում է` «Երևան՝ իմ սեր» հիմնադրամում՝ մասնակցելու առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը:   Հիմնադրամում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Լրագրողներին մինչ այս պահը չի հաջողվում խոսել երաժշտի հետ: Լրագրողներին պատասխաններ տվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ում հրավերով էլ երգիչը եկել է Հայաստան:

Հարցին, թե արդյոք հնարավորություն կլինի Էլթոն Ջոնի հետ խոսելու, նախագահը պատասխանեց, որ երգիչը լրագրողների հետ խոսելու համար չի եկել Երևան, ավելի կարևոր առաքելություն ունի, եկել է՝ Հայաստանի առողջական խնդիրներ ունեցող երեխաներին օգնելու:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Կիսվել էջում