Մամուլ

Էդ անուշիկ ախպորն ասեք, թող պաղ ջրով լվացվի. դրսից ոչ ոք եկամուտ չի ստանում․ Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումը․ ՊԵԿ-ի գործակատարը, թե՝ դրսից ստացվող քաղաքացիների գումարները հարկվելու մասին են մտածում: Երևի շատ խորն են մտածել՝ ուղեղները ցխել է:

Էդ անուշիկ ախպորն ասեք, թող պաղ ջրով լվացվի. դրսից ոչ ոք եկամուտ չի ստանում, բոլորը պարտքերն են ետ ստանում, ստեղ պարտքով օդանավի տոմսի, տուն-մուն ու լիքը ուրիշ բաների համար փող են վերցրել ժամանակին, հետո պարտքն են ետ ուղարկում: Ու թե պարտքը վերադարձնելիս պտի ստացողը եկամտահարկ վճարի, ուրեմն վերցնելիս էլ վերցնողը պտի վճարի կամ վճարեր: Իսկ թե այդպես է, ուրեմն պտի հարկի նաեւ իր ծնողների տված ուսման վարձը, որ ժամանակին իրեն են տվել, որ վճարի, սովորի, մեծանա, խելոք բալիկ դառնա ու կայֆավատ չլինի վերքս: Թե չհասկացավ, ուրեմն թող զանգի՝ կբացատրեմ: Պարապ ե՞ս այ ընկեր, իսկականից, բանուգործ չունե՞ս:

Հա, իսկ թե բախտը փորձեց նման բան արեց, էլ բանկային փոխանցում չի լինի, ու հատուհաշիվը չի իմանա, ով ու ինչքան էր պարտք երեխաներին հաց-շոր-կոշիկ-դասագիրք հասցնելու համար:

Բայց ասեք՝ պաղ ջրով լվացվի անպայման․․․

Կիսվել նյութով