Մամուլ

Զովունիում դասարան է բացվել զոհված զինծառայող Նարեկ Հարությունյանի անունով

Այսօր Զովունի գյուղում ի հիշատակ զոհված զինծառայող Նարեկ Հարությունյանի մոմավառություն է կազմակերպվել։

Գյուղի դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ այն դպրոցը, որտեղ սովորել էր Նարեկ Հարությունյանը, արդեն դասարան ունի զինվորի անունով։

Բացման արարողության ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զինվորի հիշատակը և աղոթք հնչեցրին հանուն նրա հոգու խաղաղության․

«Նարեկը, իր ստացավ կրթությունը, որը  կյանքի տեսքով արտահայտել է սահմանի վրա, նրա կրթությունը դուրս է եկել այս դասարանի սահմաններից։ Նա Աստվածաշնչյան կարգախոսով ապրեց՝ չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկը տալիս է մյուսի համար»։

Դպրոցի տնօրենը ընդգծեց, որ իրենց դպրոցում շատ են եղել արցախյան պատերազմի հերոսներ․

«Պետականաշինության գործին անմասն չէր մնացել մեր գյուղի դպրոցի աշակերտները․ մեր որդին՝ մեր Նարեկը, անմահացավ։ Նրա անունով անվանակոչել ենք այս սենյակը, որտեղ դեռ զգացվում է նրա շունչը։ Մեզ համար պատիվ է հիշել այն տղային, որի արյունը խառնվել է մեր եռագույնի ծփանքին»։

Վերջում էլ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված նրա հիշատակին, որի շրջանակներում բացվեց Նարեկի մեկ տարի առաջ գրած երազանքների ցուցակը։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով