Մամուլ

Զոյա Թադևոսյանը սպառնո՞ւմ է․ «Ունեք 24 ժամ ժամանակ»

Ի պատասխան ՀՅԴ-ի՝ Հայ Ազգային կոնգրես կուսակցության անդամի հայտարարությունները, ըստ ԱՀ գործող օրենսդրության, քրեորեն պատժելի արարք որակմանը՝  Զոյա Թադևոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Իսկ հիմա ավելի լուրջ։ Դաշնակցությու՛ն, ունեք 24 ժամ ժամանակ, որպեսզի ներողություն խնդրեք իմ հանդեպ իրականացվող հետապնդումների և իմ հասցեին տարածած հերյուրանքների համար։ Հավաքվե՛ք իրար գլխի և մտածե՛ք, որն է լինելու իմ հաջորդ ՔԱՅԼԸ։ Չե՜ք պատկերացնի, թե ինչի մեջ եք հայտնվելու։ Ժամանակը գնաց»։

Կիսվել նյութով