Մամուլ

«Երևան Սիթի»-ում քաղաքացու վրա 1070 դրամի 6 տուփ ծամոն են ծախել, որի մասին քաղաքացին տեղյակ չի եղել

Armtimes.com-ը գրում է․ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետում խաբեության դեպք է տեղի ունեցել:

«Հայկական ժամանակ»-ի խմբագրությանը դիմած քաղաքացին տեղեկացրեց, որ այսօր գնումներ է կատարել սուպերմարկետի Կոմիտասի մասնաճյուղից, իսկ տանը ուսումնասիրելով գնումների կտրոնը պարզել է, որ ըստ կտրոնի իրեն վաճառել են տարբեր գների վեց տուփ մաստակ: Այն ընդհանուր արժեցել է 1070 դրամ: Ծամոններից երեքն արժեցել է 150 դրամ, երկուսը՝ 210, իսկ մեկը՝ 200 դրամ: Քաղաքացին գնումների ժամանակ ծամոն առհասարակ չի գնել:

Քաղաքացին ՀԺ-ին տեղեկացրեց, որ ինքը տեղի ունեցածի մասին նաև ֆեյբուքում է գրառում կատարել, որից  հետո սուպերմարկետի ղեկավարությունից կապվել են իր հետ և հրավիրել խնդիրը պարզաբանելու: Մեզ հետ զրույցի պահին քաղաքացին դեռ չէր այցելել, սակայն պատրաստվում էր գնալ՝ պարզաբանումների հետևից:

Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կիսվել նյութով