Շոու-բիզնես

Երևանում անհետաքրքիր ամառ է, գունավոր ոչինչ չկա. Նաիրա Մովսիսյան

Life.panorama.am-ը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս եւ ո՞ւմ հետ է է դերասանուհի Նաիրա Մովսիսյանն անցկացնելու ամառային հանգիստը:

«Քանի որ ունեցել եմ երեք տարվա մասնագիտական դադար, ինձ համար հիմա կատարյալ հանգիստ է աշխատանքս: Կարծում եմ՝ այս ամռանը լավ կաշխատեմ, որպեսզի լրացնեմ ունեցածս դադարի տեղը: Այնպես որ, հավանաբար ձմռանը կմտածեմ հանգստի մասին»,- նշեց Նաիրան:

Դերասանուհին խոստովանեց, որ պասիվ հանգստի մեծ սիրահար է, պատրաստ է օրերով հեռախոսն անջատել եւ հանգիստը վայելել.

«Սովորաբար իմ հանգիստը հենց այդպես էլ անցնում է: Ես կարող եմ անջատել հեռախոսս, չշփվել ոչ մեկի հետ, չօգտվել համացանցից ու վայելել ինձ տրված արձակուրդները: Հանսգտի ընթացքում ես կարող եմ ակտիվություն ցուցաբերել ժամանցս լավ անցկացնելու իմաստով, բայց ոչ սելֆի անելով»,- հավելեց նա:

Նաիրան նշեց, որ հիմնականում նախընտրում է մայրիկի եւ դստեր հետ արձակուրդներն անցկացնել.

«Դեռ մանկուց, երբ դպրոցով էքսկուրսիա էինք գնում, ես ստիպում էի, որ մայրս ինձ հետ լիներ, քանի որ նրա ներկայությամբ ես ինձ ազատ եմ զգում: Մայրիկիս հետ ճանապարհորդելիս՝ ես իսկապես հաճույք եմ ստանում: Նրա ներկայությամբ ես այն եմ, ինչ կամ: Բնավորություն ունեմ՝ անգամ հարզատ ընկերուհու հետ երկար ճանապարհ չեմ գնա, քանի որ ճանապարհն ինձ համար ապրելուց ավելի կարեւոր է: Ճանապարհ պետք է ընկնես նրա հետ, ով քեզ անգիր գիտի, իմ պարագայում մայրս է եւ արդեն աղջիկս»,- հստակեցրեց դերասանուհին:

Նաիրան զրույցի ընթացքում նշեց նաեւ, որ ամռան շոգերին դիմակայում է գրեթե ամեն երեկո քաղաքից մեկնելով:

 

Նյութի աղբյուրը` Life.panorama.am

Կիսվել նյութով