ՄամուլՔաղաքականություն

Երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան համար տրվող ամսական առավելագույն գումարը 25.000 դրամից բարձրացվում է 50.000 դրամ․ Մանե Թանդիլյան

Հոկտեմբերի 1-ին Մանե Թանդիլյանը իր պաշտոնական էջում տեղեկացրեց, որ կառավարությունը հաստատել է երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան համար տրվող ընտանեկան դրամագլխից օգտագործվող ամսական առավելագույն գումարը 25.000 դրամից բարձրացնել 50.000 դրամ-ի․

«Հարգելիներս

, Կառավարությունը այսօրվա նիստով հաստատեց «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման փոփոխությունը, համաձայն որի երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան համար տրվող ընտանեկան դրամագլխից օգտագործվող ամսական առավելագույն գումարը 25.000 դրամից բարձրացվում է 50.000 դրամ:

Ընդ որում, այսուհետ դրամագլուխը կարելի է տնօրինել երեխայի ծննդյան պահից սկսած՝ նախկինում երեխայի մեկ տարին լրացած լինելու փոխարեն:

Որոշումը միտված է 3 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը:

Որոշումն ուժի մեջ է մտնելու վաղվանից, և ընտանեկան դրամագլուխը նոր սահմանաչափով տնօրինելու իրավունք ունեն նաև այս պահին գործող հաշվետերերը»:

Կիսվել նյութով