Աշխարհ

Երիտասարդը բաժանվեց ընկերուհուց, երբ իմացավ, թե ինչու 3 տարի իրեն թույլ չէր տալիս մտնել իր սենյակ

Երիտասարդը բաժանվեց ընկերուհուց, երբ իմացավ, թե ինչու 3 տարի իրեն թույլ չէր տալիս մտնել իր սենյակ

Կարևոր չէ՝ որքան երկար եք դուք հանդիպում ինչ-որ մեկի հետ, հնարավոր է՝ ձեր երկրորդ կեսի իրական դեմքը միայն տարիներ հետո բացահայտվի: Հարցն այն է՝ արդյոք կցանկանաք հարաբերությունները շարունակել, երբ իմանաք ձեր զուգընկերոջ գաղտնիքը:

Թայվանցի տղամարդու համար դա բաժանության պատճառ դարձավ: Մի տղամարդու պատմություն, ով սարսափով գիտակցեց, որ իր ընկերուհին, ում հետ ինքը հանդիպում էր արդեն 3 տարի, իրենից մեծ գաղտնիք էր թաքցնում:

Չնայած նրանք այդքան երկար հանդիպում էին, աղջիկը երբեք ընկերոջը թույլ չէր տալիս մտնել իր սենյակ:

Իր ֆեյսբուքյան էջում տղամարդը պատմեց, որ աղջիկն իրեն արգելել էր մտնել իր սենյակ, այլապես իրենք կբաժանվեին:

Ամեն անգամ, երբ տղամարդը գնում էր նրա տուն, նրանք հեռուստացույց էին դիտում հյուրասենյակում: Բայց մի անգամ աղջկա մայրը երիտասարդին խնդրեց հագուստը փոխել այդ խորհրդավոր սենյակում, մինչ ինքը լոգանք էր ընդունում:

Հենց տղամարդը դուռը բացեց, նրան հսկայական անակնկալ էր սպասվում: Նա հասկացավ՝ աղջիկն ինչու երբեք իրեն սենյակ չէր հրավիրում: Նրա սենյակում տիրող անկարգությունը պարզապես ցնցեց տղային:

Այնտեղ ամենուր կեղտոտ ներքնազգեստ և հիգիենիկ միջադիրներ էին ընկած, իսկ իրերը և հագուստը թափթփված էին հատակին և մահճակալի վրա:

Այդ սենյակում հազիվ էր հնարավոր շարժվել: Տղամարդը խոստովանում է, որ երկար չկարողացավ այդ սենյակում մնալ: Իսկ ընկերուհին իր խոսքը պահեց և բաժանվեց նրանից:

Կիսվել նյութով