Սպորտ

Երեկ հայ ժողովուրդը ցուցադրեց փափուկ ուժի կիրառման բացառիկ ունակություն․ Հենրիխ Մխիթարյան

Երեկ հայ ժողովուրդը ցուցադրեց փափուկ ուժի կիրառման բացառիկ ունակություն․ Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր էջում կատարել է հետևյալ գրառումը․

«Երեկ հայ ժողովուրդը ցուցադրեց փափուկ ուժի կիրառման բացառիկ ունակություն, իսկ այսօր այն հանդես է գալիս յուրահատուկ միասնականությամբ` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի:

Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի մարդկության դեմ այս հանցագործությունը և զորացնի ժամանակակից հասարակության պարտավորությունը` կանխելու նման վայրագությունների կրկնությունը:

Մեր շնորհակալությունն ենք հայտնում տասնյակ երկրներին, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը»,- ասված է Մխիթարյան ֆեյսբուքյան էջում։

Կիսվել նյութով