ԺամանցՄամուլ

Երեկոյան ժամերին անձրև և ամպրոպ է կանխատեսվում․ Գագիկ Սուրենյան

Օգոստոսի 6-8-ին երեկոյան ժամերին անձրև և ամպրոպ կանխատեսվում է հանրապետության հատկապես հյուսիսային շրջաններում, օգոստոսի 9-10-ին Հայաստանին Սև ծովից մոտենում է հերթական ցիկլոնը, ինչի արդյունքում այդ օրերին կրկին երեկոյան և գիշերը անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ կանխատեսվում է հանրապետության ողջ տարածքում։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 9-ին կնվազի 2-3, 11-ին ևս 3-5 աստիճանով: Այս մասին տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը։

Կիսվել նյութով