Աշխարհ

Երբ տղամարդը պարզեց, թե ում գումարն է գտել ու վերցրել՝ մի քանի գիշեր չկարողացավ քնել

Երբ տղամարդը պարզեց, թե ում գումարն է գտել ու վերցրել՝ մի քանի գիշեր չկարողացավ քնել

Երեկ ես գնացել էի բանկոմատից գումար հանելու և երբ ուզում էի իմ քարտը դնել, հանկարծ նկատեցի, որ թղթադրամներ են կախված մնացել, որոնք, հավանաբար, ինձնից առաջ բանկոմատի մոտ եղած մարդը մոռացել էր վերցնել:

500 դոլար էր այդ գումարը: Վերցրեցի, ներս մտա բանկ, մոտեցա աշխատակցին ու հարցրեցի, թե կարո՞ղ են արդյոք նրանք տեսախցիկի նկարածը հետ տալ ու նայել, թե ով է ինձնից առաջ բանկոմատի մոտ եղել:

Բանկի մենեջերը խոստացավ, որ իրենք կանեն դա, ես գումարը թողեցի ու վերադարձա տուն: Երեկոյան զանգահարեց այդ մենեջերը և ասաց, որ իրենք գտել են այդ գումարի տիրոջը: Նրա անունը Էդիտ է՝ 92 տարեկան, և գումարը նա հանել էր, որպեսզի վճարեր տան վարձը, որը կազմում էր 480 դոլար:

Տարեց կինը մոռացել էր վերցնել բանկոմատից դուրս եկած գումարը, իսկ դա նրա մեկ ամսվա ամբողջ եկամուտն էր: Փաստորեն, 480 դոլար վճարելով վարձի դիմաց՝ նա ամբողջ ամիս իր գոյությունը պիտի պահպաներ մնացած 20 դոլարո՞վ: Եվ բանկի մենեջերն ինձ ասաց, որ որպես շնորհակալություն՝ կինը այդ 20 դոլարը ինձ է թողնում:

Ես, իհարկե, հրաժարվեցի, ավելին՝ այդ ամբողջ երեկո մտածում էի, թե ինչպե՞ս կարելի է մեկ ամբողջ ամիս ապրել 20 դոլարով: Առավոտյան զանգահարեցի նորից այդ մենեջերին և խնդրեցի, որ իմ հաշվից 200 դոլար փոխանցի այդ ծեր կնոջ հաշվին: Ուղիղ մեկ ժամ անց մենեջերը նորից ինձ զանգահարեց ու ասաց, որ բանկի աշխատակիցները լսելով՝ թե ինչ եմ ես արել, իրենք էլ են միացել ու իրենց կողմից ևս 300 դոլար փոխանցել Էդիտի հաշվին:

Ուրախ Սուրբ Ծնունդ, Էդի՛տ:

Կիսվել էջում