Շոու-բիզնես

Երբեք առիթը չեմ օգտագործել ու իր փոխարեն հանդես չեմ եկել. Դերասան Լևոն Սարգսյանը՝ Հովհաննես Ազոյանի հետ նմանության մասին

Aysor.am-ի զրուցակիցը Լևոն Սարգսյանն է, ում վերջին շրջանում հանդիպում ենք Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Տանդեմ» սիթքոմում՝ Բաբիկի կերպարում:

– Լևոն, արդեն մի քանի օր է` համացանցում հայտնված Ձեր լուսանկարներն իսկական խառնաշփոթ են առաջացրել: Ձեր և դերասան Հովհաննես Ազոյանի արտաքին նմանությունն ակնհայտ է, նույնիսկ շփոթմունք է առաջացնում: Դա կերպա՞ր է, թե՞ պարզապես զուգադիպություն:

– Սա հատուկ կերպար չէ, այլ՝ ուղղակի նմանություն: Ես նմանակող չեմ, այլ՝ հումորիստ: Չնայած մեր արտաքին նմանությանը` կարծում եմ՝ մեր կերտած կերպարները միմյանց նման չեն: Մազերս միշտ էլ գանգուր ու մի քիչ երկար են եղել, պարզապես 2010 թվականից հետո ծառայության նպատակով ժամանակ առ ժամանակ կտրել եմ: Հիմա նորից կերպարի համար մազերիս նախկին գանգրությունն ու երկարությունն էր անհրաժեշտ, ինչն էլ ունեմ: Եթե մի օր ինձ ճաղատ կերպար բաժին ընկնի ու պահանջվի, որ քաչալանամ, հաստատ չեմ հրաժարվի: Եվ ասեմ, որ ես առօրյայում հավաքած մազերով եմ, խուճուճներս աչքի չեն ընկնում (ժպտում է, հեղ.):

– Հովհաննեսի հետ հաճա՞խ եք հանդիպում գործնական կամ ընկերական միջավայրում:

– Առաջին անգամ հանդիպել ենք 2013 թվականին՝ ՈՒՀԱ-ի ЕрМИ թիմի 20-ամյակի շրջանակում: Հետագայում շփում չենք ունեցել:

– Այդ նմանությունը գործունեության մեջ Ձեզ խանգարո՞ւմ, թե՞ օգնում է:

– Հավատացեք՝ չի խանգարում, այս նմանության մեջ որևէ բացասական բան չկա, ամեն ինչ նորմալ է: Նույնիսկ կարծում եմ, որ համատեղ գործունեության ընթացքում այն դրական ազդեցություն կունենա ու երկուսիս էլ կօգնի:

– Որքան գիտեմ, դուք և Հովհաննեսն այժմ նկարահանվում եք նոր կատակերգական ֆիլմում՝ երկվորյակ եղբայրների կերպարում: Ճի՞շտ է այս տեղեկությունը:

– Ես միայն ֆիլմի բովանդակությանը, սցենարին եմ ծանոթ: Այս նախագծի հետ կապված` աշխատանքները դեռևս բանակցությունների փուլում են: Ամեն դեպքում, ես իմ համաձայնությունը հաստատել եմ, երբ Հովհաննես Ազոյանն էլ հաստատի, կանցնեն հաջորդ՝ աշխատանքային փուլին:

tandem

– Այս ընթացքում նկարահանվում եք Հանրային հեռուստաընկերության «Տանդեմ» սիթքոմում: Սա Ձեր առաջի՞ն էկրանային աշխատանքն է:

– Ոչ, սա արդեն երրորդ սիթքոմն է, որում ես ներգրավված եմ: Գործունեությունս սկսել եմ 2008 թվականին՝ ՈՒՀԱ-ից, հիմա էլ ЕРМУ թիմից եմ, որտեղ հավաքված են Բժշկական համալսարանի տարբեր տարիների ՈՒՀԱ-ի անդամներ: Իմ մասնակցությամբ առաջին սիթքոմը Հ2 հեռուստաընկերության «Taxi Nema»-ն է եղել, հետո Մոսկվայում նկարահանվեցի ևս մեկ նախագծում, բայց ինչ-ինչ խնդիրների պատճառով այդպես էլ եթեր չգնաց: Դե, հիմա էլ ինձ տեսնում եք «Տանդեմ»-ում:

– Ի տարբերություն 90-ականների՝ ՈՒՀԱ-ի հայկական թիմերն այսօր հաջողությունների չեն հասնում: Սրամտությա՞ն, սցենարի՞, թե՞ մեկ այլ խնդիր է առաջ եկել:

– Այսօրվա սերունդը ռուսերենի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, լեզվին լավ չի տիրապետում, իսկ այն, որ ՈՒՀԱ-ի մայր լեզուն ռուսերենն է, գաղտնիք չէ:  Հիմա ավելի լավ գիտեն անգլերեն, նույնիսկ իսպաներեն ու ֆրանսերեն, քան` ռուսերեն:

– Մասնագիտությամբ դերասա՞ն եք:

– Ո՛չ, սննդի անվտանգության տեսուչ եմ, բայց երբեք իմ մասնագիտությամբ չեմ աշխատել: Դերասանության հետ կապված ճանապարհս սկսել եմ ՈՒՀԱ-ից: Սակայն ասեմ, որ ապագայում պատրաստվում եմ թատերական կրթություն ստանալ:

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում

Share