ՄամուլՔաղաքականություն

«Ես նույն մարդն եմ վերջին 20 տարվա ընթացքում․ փոխվել է ձեր ընկալումը»․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ օգոստոսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Բերդ քաղաք բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոսեց հեղափոխության հաղթանակի և կառավարության հետագա անելիքների մասին․

«Ավելի քան 20 տարի ՀՀ-ում ժողովուրդն ուզում էր քաղաքական փոփոխություներ, սակայն, դրանք տեղի չէին ունենում եւ եկավ 2018 թվականը եւ այդ փոփոխությունը տեղի ունեցավ: Մենք լուծեցինք մի հարց, որ 23-24 տարի համարվել է անլուծելի, համարվել է, որ դա հնարավոր չէ: Եվ ի՞նչ տեղի ունեցավ, որ այդ հարցը լուծվեց. նախորդ 24 տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիները մտածում էին, որ քաղաքական փոփոխություններ պետք է անի ընդդիմության այս լիդերը, այն լիդերը, եւ ամեն անգամ, երբ որ տեղի չէր ունենում այդ փոփոխությունենրը նեղանում էին այդ առաջնորդից, հիասթափվում էին: Փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացիների եւ հայ ժողովրդի մեծամասնությունը հասկացավ, որ հեղափոխությունը ոչ թե առաջնորդը պետք է անի, այլ հենց իրենք։

Ես նույն մարդն էի մարտի 31-ին և մայիսի 8-ին, ես նույն մարդն եմ վերջին 20 տարվա ընթացքում մի քանի գիրք ավել եմ կարդացել, պարզ է աշխատել եմ ինքս ինձ վրա, որովհետև պատասխանատու եմ եղել, համարել եմ, որ ձեր աչքերի մեջ նայելու համար պետք է դրա իրավունքը վաստակեմ։ Մեծ հաշվով ես նույնն էի․ ի՞նչը փոխվեց․ փոխվեց ձեր ընկալումը, ձեր ինքնագնահատականը, մինչև էդ ձեզ ասվում էր, որ դուք ոչ մի բան չեք կարող անել, փոխվեց էն, որ հասկացաք, որ ամեն ինչ դուք եք որոշում»։

Կիսվել նյութով