Շոու-բիզնես

«Ես միշտ ծաղկման մեջ եմ, որովհետև ինձ սիրում են». Իննա Խոջամիրյանը` գարնանային նուրբ ֆոտոշարքի ու վերադարձին վթարային իրավիճակում հայտնվելու մասին

Life.tert.am-ը գրում է.

«Գարունն ինձ համար ամենագունեղ, պայծառ, ամենախենթ, բայց և դեպրեսիվ եղանակն է։ Ինչպես եղանակն է փոփոխական, այնպես էլ տրամադրությունս` ծայրահեղ ուրախությունից ծայրահեղ սթրես,– ասաց դերասանուհին, ով գիտի սթրեսից դուրս գալու ամենակարճ ճանապարհը,– Միայն այն, որ առավոտյան տանից դուրս ես գալիս և մոտակա բողբոջած ծառերի բույրն ու մեղմ արևը լցնում են օրդ, փաստ է»։

Inna

Շատերը գարունն ասոցացնում են սիրո ու ոչ միայն բնության, այլև մարդու ծաղկունքի հետ։  Իննան փլիսոփայական մոտեցում ունի այս հարցին. «Կինը ծառի նման է. գարնանը բողբոջում է, ամռանը բերք տալիս, աշնանը տերևաթափ լինում, ձմռանն ամեն գնով փորձում դիմակայել, որպեսզի գարնանը կրկին ծաղկի։ Իսկ ծառը խնամել է պետք։ Եթե մեզ խնամում են, հոգ են տանում մեր մասին, սիրալիր են, ուշադիր և մեզ շրջապատում են սիրով՝ մենք ծաղկունքի մեջ ենք։ Ես միշտ ծաղկման մեջ եմ, որովհետև իմ ընկերներն ու հարազատներն անընդհատ հոգ են տանում իմ մասին ու սիրում են ինձ»։

 

Մանրամասն՝ այստեղ

 

Կիսվել նյութով